04:38 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Մասնագետը քաղաքացիներին հավաքական պատասխանատվության կոչ է անում, ինչպես նաև խորհուրդ է տալիս խիստ զգույշ լինել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանցի հաքերներն ակտիվորեն օգտագործում են Հայաստանի բնակչության անձնական տվյալները՝ կեղծ տեղեկատվություն և խուճապ տարածելու նպատակով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գևորգ Հայրապետյանը։

ԱԱԾ–ն ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել

Նա պարզաբանեց, որ անձնական տվյալները ռազմական ժամանակաշրջանում օգտագործվում են որպես զենք տեղեկատվական պատերազմում: Դրանք ադրբեջանցի հաքերների կողմից հակաօրինական գործողություններ իրականացնելու միջոց են:

«Նրանք մարդկանց անձնական տվյալներն են ստանում, օրինակ՝ սոցիալական ցանցերի հաշիվը, և այդ էջի միջոցով սուտ տեղեկություններ են տարածում»,-ասաց Հայրապետյանը։

Համացանցում արդեն քչերին կարելի է խաբել նորաստեղծ, պատմություն չունեցող էջով, օգտատերերն ավելի շուտ կհավատան այն տեղեկություններին, որոնք տարածվում են իրենց ծանոթ պրոֆիլի միջոցով։ Ընդ որում, հաքերները գրագետ են գործում՝ համադրելով ճշմարտանման հրապարակումները բացահայտ ֆեյքի հետ։

Հայրապետյանը խորհուրդ է տալիս առավելագույն զգուշություն ցուցաբերել և անձնական տվյալները պաշտպանելու համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Մասնագետն ընդգծեց, որ այսօր դրանք օգտագործվում են ոչ թե առանձին վերցրած անհատներին, այլ ամբողջ հասարակությանը վնասելու համար:

Որպես կանխարգելիչ միջոց` Հայրապետյանը խորհուրդ է տալիս բարդ գաղտնաբառեր հաստատել, չհայտնել դրանք ոչ մեկին, անցնել հաշվի պաշտպանության երկաստիճան համակարգի։ Նա նաև խորհուրդ է տալիս ուշադիր ստուգել նույնիսկ ծանոթ էջերը՝ ֆիշինգի զոհ չդառնալու համար:

Որպես վերջին շրջանի վառ օրինակ` Հայրապետյանը հիշեցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջի ստեղծման մասին, որտեղ հասցեի տողում մեկ-երկու տառ է փոխված։ Մարդկանց փորձում էին մոլորեցնել՝ գումար հափշտակելու նպատակով։ Բացի այդ, սոցցանցերում կեղծ էջեր են ստեղծվում, ուղարկվում են մարդկանց՝ զանազան պատրվակներով պահանջելով տվյալներ լրացնել։

ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական կայքերում կասկածելի տեղեկատվություն հանդիպելիս դիմել ԱԱԾ

«Եթե մարդիկ խաբվեն և տվյալներ կամ ծածկաբառեր գրեն, ապա բարդության ցանկացած աստիճանի ծածկաբառը անխուսափելիորեն կհայտնվի հաքերի ձեռքում»,-ասաց Հայրապետյանը։

Նա նաև շոշափեց Հայաստանի և Արցախի տարածքում տների և տնտեսվարող սուբյեկտների հսկող տեսախցիկները «կոտրելու» թեման։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանցի հաքերներն արդեն հաղորդագրություն են տարածել մասնավոր ընկերությունների տեսախցիկները կոտրելու մասին և ստացված տեսանյութերը տեղադրել YouTube-ում:

Նրա խոսքով՝ գաղտնի տվյալները հակառակորդի կողմից կարող են օգտագործվել ոչ միայն վնասելու համար կոնկրետ սուբյեկտի, որի տվյալները ստացվել են, այլև ավելի մասշտաբային նպատակներով:

Մասնագետը հորդորեց տեսագրանցիչ սարքերի համար բարդ ծածկաբառեր հաստատել, անջատել դրանք ընդհանուր ցանցից, եթե դրա անհրաժեշտությունը չկա և առհասարակ՝ տեսախցիկներն օգտագործել միայն անհրաժեշտության դեպքում։

Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք

Ըստ թեմայի

Ադրբեջանցի հաքերները «կոտրել են» հայաստանյան ու արցախյան պետական մարմինների կայքեր
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը
Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, տեղեկատվական պատերազմ, հաքեր

Գլխավոր թեմաներ