17:32 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
523 0 0

ՀՀ նախագահի խոսքով՝ հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, և Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան ևս կտուժի:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հայերը չեն սկսել այս պատերազմը, և կարիք չկա դա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսելու: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում՝ պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այս խումբը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ, և մասնակիցներն այցելելու են նաև Արցախ:

«Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»,-ասել է Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թե իբր իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձևակերպում ունի և կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին։

«Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաև մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»,-շեշտել է նախագահը:

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում Թուրքիային նպատակը տարածաշրջանում հաստատվելն է և նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը։

«Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով»,-ասել է նա:

90-ականներին էլ էին ասում` մինչև վերջ են գնալու. Սարգսյանն արձագանքել է Ալիևի սպառնալիքին

Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:

«Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատևման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, և Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան ևս կտուժի»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ներկաներին հավաստիացրել է, որ եթե այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանն, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական կողմից, այլ հակառակորդի:

Նա շեշտել է, որ որպես հանրապետության նախագահ կարծում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 4.-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Ըստ թեմայի

Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել. Արմեն Սարգսյան
Բահրեյնի թագավորն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Փաշինյանը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ. Արմեն Սարգսյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Եվրոպա, Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ