17:41 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)
272 0 0

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդկային դեմքը կորցրած գրոհայինները չփորձեն Հարավային Կովկասից տեղափոխվել Ռուսաստանի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Քաղաքագետ, Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի իրավունքի ամբիոնի դոցենտ Սերգեյ Կարնաուխովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին, ասաց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնած գործողությունները, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են, պետք է դառնան միջազգային քրեական հետաքննության առարկա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին հավաստիացրել էր, որ Ադրբեջանի ներգրաված վարձկանների կեսից ավելին արդեն ոչնչացվել է:

Նոյեմբերի 2-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է գրոհայիններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու երթուղին: Նրանք առանց որևէ փաստաթղթի հատել են Թուրքիայի սահմանը և թուրք զինվորականների ուղեկցությամբ բարձրացել դեպի Ադրբեջան չվերթեր իրականացնող քաղաքացիական ինքնաթիռներ։ Հայ զինծառայողները ձերբակալել են այդ ճանապարհով Ադրբեջան հասած երկու վարձկանի: Նրանցից մեկը հայտարարել է, որ Արցախում «անհավատների» դեմ պատերազմին մասնակցելու համար իրեն ամսական 2000 դոլար են խոստացել, ինչպես նաև 100-ական դոլար՝ յուրաքանչյուր «անհավատի» կտրած գլխի համար։

«Մենք պետք է հասկանանք, որ մարտական գործողություններն ամեն դեպքում ավարտվելու են։ Եվ այդ մարդիկ, ստանալով մարդկության դեմ հանցագործությունների կատարման ավելի մեծ փորձ, քրեագիտական տեսանկյունից դեգրադացվելով, վերջնականապես կորցնելով մարդկային դեմքը, բնականաբար, սոցիալիզացիա են փնտրելու»,-Sputnik Արմենիային ասաց Կարնաուխովը։

Քաղաքագետի խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ նրանք չեն հայտնվի Ռուսաստանի տարածքում։ Փորձը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կովկասը, Հեռավոր Արևելքը, ՌԴ մյուս մարզերը հաճախ են գրավում այդ մարդկանց՝ «բիզնես» վարելու համար հարմարավետ պայմանների (կենտրոնական իշխանությունից հեռու գտնվելու) շնորհիվ։

Այդ պատճառով էլ Ռուսաստանի շրջաններից շատերը ձգողականության օջախներ են դառնում նման անձանց համար: Եթե ժամանակին իրավական միջոցներ, նորմատիվ ակտեր չձեռնարկվեն, չսկսվի համապատասխան հաշվառում՝ կանխելով դրանց ներթափանցումը ՌԴ տարածք, ապա հեռավոր ապագայում շատ ավելի սարսափելի իրադարձություններ կլինեն, քան այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Վիեննայում:

Ինչ վերաբերում է այդ հարցով միջազգային ատյաններ դիմելու հնարավորությանը, ապա, օրինակ, Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավասությունը կապված է Ադրբեջանի և այլ պետությունների կողմից փաստաթղթերի ստորագրման և վավերացման հետ։

«Հաագայի տրիբունալը մի դատարան է, որի իրավասությունների շրջանակը չի ներառում, օրինակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ռեժիմների կատարած հանցագործությունները։ Բայց այսօր իրականացվում են ad hoc դատարանների մեխանիզմներ (դատարանի տարատեսակ է, որը, ի տարբերություն ինստիտուցիոնալ դատարանի, ստեղծում են կողմերը՝ ծագած որոշակի վեճը քննելու համար),-ասաց Կարնաուխովը։

Նրա խոսքով՝ զարմանք է հարուցում այն, որ Հայաստանի և նրա բարեկամ երկրների քաղաքական վերնախավը ad hoc դատական գործ չի սկսում ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների, որոնք կատարում են Ալիևն ու Էրդողանը իրենց երկրների քաղաքական մյուս ղեկավարների հետ։

Եթե հիմա նախաձեռնող խումբ ի հայտ գա (որը կարող է լինել միջազգային կարգավիճակ ունեցող հանրային խումբ), այն արդեն կարող է սկսել ապացույցներ հավաքագրել այդ ծանր հանցագործությունների կատարման վերաբերյալ։

«Եվ հետո դա պետք է միջազգային քրեական հետաքննության առարկա դառնա»,-նշեց Կարնաուխովը։

Ընդ որում, նրա խոսքով, այսօրվա միջազգային իրավունքը թույլ չի տալիս կրկնել այն տրիբունալը, որը կիրառվել է նացիստական Գերմանիայի հանցագործների նկատմամբ։

Սակայն Ալիևի և Էրդողանի հանցագործությունների հետաքննությունը ad hoc ձևաչափով թույլ կտա կարևոր տեղեկություններ հավաքել, որպեսզի հետագայում պատմության էջերում ներառվեն այդ մարդկանց անունները, որոնք ոչնչով չեն տարբերվում ողջ մարդկության ցեղասպանություն իրականացրած Հիտլերի և նրա հանցակիցների կերպարից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկան ահաբեկիչներ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով: Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ակնհայտ է ահաբեկչության տարածման բոլորովին նոր դրսևորում, երբ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)

Ըստ թեմայի

Միջազգային կազմակերպությունների ադրբեջանցի աշխատողները ատելություն են քարոզում. ՄԻՊ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ու ՀՀ-ին պարտավորեցրել է տեղեկություններ տալ ռազմագերիների մասին
Դա չի լինելու. ԱԳ նախարարը բացառել է Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը
թեգերը:
վարձկաններ, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ