00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... բանակի սպառազինությունների թեման բորբոքվում է նոր թափով

© Sputnik / Aram NersesyanПредставитель министерства обороны Армении Арцрун Ованнисян в гостях радио Sputnik
Представитель министерства обороны Армении Арцрун Ованнисян в гостях радио Sputnik  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի`բանակի սպառազինությունների մասին հայտարարությանը։ Հովհաննիսյանն էլ անպատասխան չի թողել իր հասցեին հնչած քննադատությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում` կրկնակի անգամ ավելի շատ: Facebook սոցցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով բանակի սպառազինությունների` նոր թափով բորբոքված թեմային։

Представитель министерства обороны Армении Арцрун Ованнисян во время брифинга в информационном центре Карабаха (4 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
«Մի բազկի երկարություն է մնացել». Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն դժոխք է խոստանում

Նշենք, որ այս անգամ առիթը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի` Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցն է, որում նա ասել էր, թե վերջին երկու տարիներին բանակ ավելի շատ ժամանակակից նորարական, տեխնոլոգիական, զենք է մտել, քան նախորդ տասը տարում։ ՊՆ ներկայացուցչի այս հայտարարությանը պատասխանեց ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակը` հայտարարելով, թե Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը։

Երրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունն անպատասխան չմնաց։

Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում նոր գրառում արեց. «Տիրապետման մասին եք ուզում լսել, ուրեմն բռնվեք...»։

Իսկ այդ գրառումից մեկ ժամ անց նոր գրառում արեց, որտեղ մանրամասն ներկայացրեց, թե ՀՀ ԶՈւ–ն որ թվականին ինչ նոր զինատեսակներով է համալրվել։

«Վերջին 2 տարին աննախադեպ է եղել». Արծրուն Հովհաննիսյանը` սպառազինության մասին

Եվ այսպես, ըստ նրա, 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում` կրկնակի անգամ ավելի շատ: Հովհաննիսյանը թվարկել է դրանք.

  • 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիակայաններ, այդ թվում ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ ավելի:
  • 2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ Կորնետ: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:
  • 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել Սմերչ կայանքներ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը` բազմապատկվել:
  • 2012-2018թթ. Հայաստան է բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք է բերվել կործանիչներ (այստեղ նա նշում է, որ  գաղտնիության պատճառով մանրամասները չի նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել, ուրեմն հաստատ չի տիրապետում իրավիճակին):
  • 2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել է մեծ խմբաքանակի հին միջոցներ և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:
  • 2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
  • 2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:

Ինչ վերաբերում է արդեն 2018թ–ից հետո կատարված աշխատանքներին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, որոնց մանրամասները գաղտնիք են, ձեռք է բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք ևս, ըստ նրա, բարձրաձայնելու ենթակա չեն:

«Առայժմ այսքանը, սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպեք ձեզ, ես շատ բանի եմ տիրապետում»,– իր գրառումը եզրափակում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Ի դեպ, նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին`2012թ–ից, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր։

Մինչ այդ` 2010 - 2012թթ.–ին, աշխատել է նախ ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ, ապա նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությութնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։

Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի լուրջ կորուստներ

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը երեկ ասել էր. «Ամենահայտնի թեման՝ ՏՈՍ-երը, ՍՈւ-30-ները ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են Ապրիլյանից հետո և ավելի կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ ընդհանրապես»։

«168 ժամին» ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից էլ ի պատասխան հայտնել էին, որ Արծրուն Հովհաննիսյանի ասածն իրականության հետ որևէ աղերս չունի, բայց, քանի որ երկիրը պատերազմի մեջ է, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, ՀՀԿ–ն այս մասին խոսելն ու մեղավորների փնտրտուքն «անպարկեշտություն» է որակում` խոստանալով ռազմական դրության ավարտից հետո այս թեմային անդրադառնալ փաստարկված։

Լրահոս
0