00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տիկնայք, կողմնորոշվե՛ք»․ Աննա Հակոբյանը պատասխանել է իրեն քննադատողներին

© Photo : Gevorg Perkuperyan / official site of Anna HakobyanАнна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах
Анна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի կինը բացատրել է՝ ինչու է ինքը զենք վերցնում, կանանց ջոկատ կազմում։ Նա իր այդ քայլով նաեւ ամբողջ աշխարհին է ուղերձ հղում, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով իրեն ուղղված քննադատություններին։

Пресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов Мой шаг и Город улыбок Анны Акопян (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ուզում եմ` հիշես իմ աչքերը». Աննա Հակոբյանը խնդրանքով դիմել է Մելանյա Թրամփին ու ոչ միայն

«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել և պաշտպանել մեր հայրենիքը»,- գրել է նա։

Հակոբյանը նշել է՝ կանայք հանուն խաղաղության արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին և մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սևազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։ 

Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում

«Ընդ որում՝ կոչս ուղղում էի նաև ադրբեջանցի կանանց և մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։ Հիմա երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրայինները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաև ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։ Եվ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։ Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։ Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա՛ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլևս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել»,- շեշտել է վարչապետի կինը։

Հակոբյանի խոսքով՝  հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի և՛ իրեն, և՛ իր երեխային, և՛ իր հայրենիքը․ մենք ո’չ հայրենիք և ո’չ էլ արժանապատվություն չունե’նք թշնամուն զիջելու։ Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք, և դա բոլորի’ս պարտքն է։

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

Նա անդրադարձել է նաև իրենց կազմած ջոկատի անվանման շուրջ քննադատություններին։

«Մենք կարող էին միայն Հայոց թագուհիներից մեկի անունն ընտրել և ընտրեցինք Էրատո թագուհուն։ Բայց դա չի նշանակում, որ մյուս առաջարկվող անուններով ջոկատներ չեն կարող լինել։ Կանայք կարող են ջոկատներ կազմել և կոչել իրենց նախընտրած անունով։

Հիշեցնենք՝  Աննա Հակոբյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ պատրաստվում է մի խումբ կանանց հետ ջոկատ կազմել և մեկնել հայրենիքը պաշտպանելու։ Երեկ էլ Facebook-ում գրեց, որ իրենց ջոկատն արդեն պատրաստ է ռազմաճակատ մեկնելու։

Լրահոս
0