19:09 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
110201

Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել և Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,–նշված է հրամանագրում։

Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նշենք, որ Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին Արմեն Աբազյանը նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում. տեսանյութ

Մինչ այդ էլ նա զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։

Ըստ թեմայի

Թշնամու կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման մասին լուրերը սուտ են. ԱԱԾ
Երևանի բնակիչն անհետ կորած զինծառայողին ՀՀ վերադարձնելու համար 3000 դոլար է պահանջել. ԱԱԾ
ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել․ տեսանյութ
թեգերը:
Արմեն Աբազյան, Տնօրեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ