12:22 18 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37701

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Բայդենի վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ջո Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Բայդեն, ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու գործունեության մեջ»,–ասված է վարչապետի ուղերձում:

Փաշինյանը նշել է, որ Բայդենն իր գործունեության ընթացքում մեծ ներդրում է կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավունքների պաշտպանության հարցում նրա կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:

«Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ  այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։

Հաշվարկված էր. պատերազմը սկսվեց, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան այլ գործերով էին զբաղված. ՀՀ նախագահ

«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:

Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու»,–ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Փաշինյանը հույս է հայտնել, որ Բայդենի վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Նշենք, որ երեկ ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները՝ Fox News, CNN, NBC և AP գործակալությունը տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը։ Նա ստացել է ընտրիչների ավելի քան 270 ձայնը։

Ըստ թեմայի

Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա
Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը
Թյուրքական ETIM-ներն ահաբեկիչներ չե՞ն․ ԱՄՆ-ի որոշումը զայրացրել է Չինաստանին
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նախագահ, ԱՄՆ, շնորհավորանք, Ջո Բայդեն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ