20:04 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
626022

Հայաստանի տարածքում ընկած ռուսական ուղղաթիռը ենթադրաբար խոցել են Նախիջևանի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», - ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Ըստ թեմայի

Հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումը Քարին տակի մատույցներում. տեսանյութ
Ադրբեջանական դիվերսիոն խմբերը հասնում են մինչև Վարդենիսի գյուղեր․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը
Թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
թեգերը:
Նախիջևան, Հայաստան, Ռուսաստան, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ