20:43 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ Երևանը դեպքի կապակցությամբ հետագա քայլեր կձեռնարկի։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանը ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ։ Բաքվի գործողությունները ագրեսիայի ակտ  են, ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։ Զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն է խնդրել և Ռուսաստանի փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։

«Մենք ռուսական կողմի հետ մշտական կապի մեջ ենք։ Ադրբեջանական կողմի գործողությունները նենգ ագրեսիայի ակտ են»,-հայտարարել է դեսպանը։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ բոլոր փոխգործակցությունները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով, առանց ՀԱԿՊ-ի ներգրավման։

«Երևանը դեպքի կապակցությամբ հետագա քայլեր կձեռնարկի՝ ելնելով իրավիճակի զարգացումներից»,-նշել է Տողանյանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողողությունների գոտուց դուրս։

Ավելի վաղ Sputnik Արմենիան, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Նախիջևանի կողմից։ Այն ընկել է ՀՀ տարածքում։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի խոցված ուղղաթիռի կադրեր էր հրապարակել։

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին
Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր
ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ 2 հոդվածով քրգործ է հարուցվել
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Բաքու, ուղղաթիռ, Վարդան Տողանյան

Գլխավոր թեմաներ