15:13 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)
50110

Տեսանյութում մի տղամարդ անընդհատ կրկնում է, որ իրենք այդտեղ Նիկոլ Փաշինյանին են փնտրում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Մի խումբ մարդիկ մտել են կառավարական առանձնատուն և գողացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական իրերը։ Նրանցից մեկը տեսանյութ է նկարահանել վարչապետի ննջասենյակից, որտեղ երևում են ժամացույցների, օծանելիքների հավաքածուները և թե ինչպես են դրանք գողանում։ Տեսանյութում տղամարդն անընդհատ կրկնում է, որ իրենք այդտեղ Փաշինյանին են փնտրում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր  կեցավայրից մի շարք իրեր են գողացել։

«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»,- Facebook-ի իր էջում գրել էր նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս երկու ինքնաթիռ է ուղևորվել Արցախ
Փաշինյանը հայտնել է՝ ինչ են գողացել վարչապետի կեցավայրից
Մենք ստիպված ենք այդ որոշումը կայացրել․ Արայիկ Հարությունյան
թեգերը:
գողություն, կառավարական ամառանոց, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ