22:43 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1646)
101 0 0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1221–ով և դարձել 108687։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 մարդ (-738), կատարվել է 444224 թեստավորում (+3050), առողջացել են վարակվածներից 66835 –ը (+1925)։ Գրանցվել է մահվան 1609 (+29) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5–ով և դարձել 412։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1646)

Ըստ թեմայի

Ինչ արժեն Covid թեստերը ՀՀ-ում, և ինչ կարող է անել կառավարությունը գներն իջեցնելու համար
Աշխարհում Covid 19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 50 միլիոնի սահմանը. նոր տվյալներ
Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ