00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մեկնաբանել է Արցախի կարգավիճակի հարցը

© Photo : Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան вВыступление премьер-министра Никола Пашиняна в прямом эфире с объяснениями (10 ноября 2020). Еревaн
Выступление премьер-министра Никола Пашиняна в прямом эфире с объяснениями (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը խոսեց բանակցային գործընթացի անցած 25 տարիների մասին և ասաց, որ այս վիճակը ժառանգություն է ստացել նախորդներից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Այս պատերազմից խուսափելու միայն մեկ հնարավորություն կար` 5 տարածքների հանձնում` առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Այս մասին իր հերթական ուղիղ միացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դա եղել է բանակցային այն ժառանգությունը, որը իր իշխանությունն ստացել է նախորդներից։

«Ընդ որում, այդ իրավիճակն այդքան երկար է ձգվել, որովհետև բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այսինքն` սա բանակցային գործընթացի միակ հստակ սկզբունքն է եղել։ Մնացած որևէ բան որոշակի չի եղել»,– ասաց նա։

Премьер-министр Никол Пашинян во время интервью немецкому телеканалу ARD - Sputnik Արմենիա
Փաշինյանը բացատրեց, թե ինչու հանրությանը չի տեղեկացրել կայացրած որոշման մասին

Իսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին եղել է միայն քննարկում` կարգավիճակի ճշգրտման հեռանկարի մասին։

«Ի՞նչ է նշանակում կարգավիճակի ճշգրտում։ Ադրբեջանն էլ ասել է` շատ լավ, քանի որ կա տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունք, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում։ Այստեղ եղել են բանաձևեր, հայկական կողմն ասել է` չէ։ Ադրբեջանական կողմն իր մեկնաբանությունն է արել։ Ու այս մասը բանակցային գործընթացում 25 տարվա ընթացքում չենք կարողացել ճշգրտել»,– ասաց նա։

Բանակցային գործընթացում, Փաշինյանի խոսքով, միակ շոշափելի նպատակը, որը չի վիճարկվել եղել է այն, որ 7 տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

«Մինչդեռ ԼՂ կարգավիճակի կամ ազգերի ինքորոշման մասին նշումը դարձել է տարածական, շատ մեկնաբանելի։ Եվ մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի փուլում, երբ այս անառարկելի դրույթը 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն։ Եվ անընդհատ խուսանավելով, էսկողմ–էնկողմ տանելով` հայկական կողմը այդ դրույթը ինչ–որ կերպ հետաձգել է։ Կարելի է ձգձգել 10 տարի 15 տարի, բայց ի վերջո գալիս է միա իրավիճակ, որ միջազգային հանրությունը պահանջում է լուծել բանակցային սեղանին դրված մի կոնկրետ հարցը` տարածքաների հանձնումը Ադրբեջանին»,– ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ 2018թ–ի մայիսի դրությամբ այս տեսակետը եղել է կոնսենսուս`ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև։ Իսկ դրանից առաջ` 2016թ–ին սա, նրա խոսքով, ծայրահեղ անհրաժեշտություն է եղել իրականացնելու։

«2016թ–ի պատերազմն ինչի՞ մասին էր։ Այդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առավ հենց այդ պայմանով։ Բայց այդ փորձն արդեն այլևս թույլ չէր տա, որ պատերազմը սկսվեր ու նորից կանգ առներ այդ պայմանով, որովհետև այլևս ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ մինչ պատերազմը 2 տարի իրենք փորձել են բանակցային պրոցեսի այս տրամաբանությունը` տարածքների հանձնման հարցը փոխել։ Եվ այս պայքարն է, որ, ըստ նրա, բերեց պատերազմի։

«Արդյո՞ք մենք գիտեինք, որ կարող է լինել պատերազմ։ Իհարկե, գիտեինք։ Արդյո՞ք մենք պատրաստվում էինք այդ պատերազմին, իհարկե, պատրաստվում էինք։ Մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին։ Եվ 2020թ–ի հուլիսը ցույց տվեց, որ ԶՈւ–երը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմի։ Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր ԶՈւ–ով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում։ Եվ դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է»,– ասաց Փաշինյանը` հերթական անգամ արձանագրելով, որ Թուրքիան ներգրավվելով պատերազմում ու ներգրավելով վարձկանների, Հայաստանին ստիպեց կռվել 2 երկրի ու վարձկանների հրոսակախմբերի դեմ։

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ցուցարարներն «Իմ քայլի» պատգամավորներին 2 ժամ են տվել. անվտանգությունը երաշխավորում են

Ու որքան էլ, որ հայկական բանկը, զինվորներն ու սպաները հերոսաբար կռվեցին, Փաշինյանի մեկնաբանությամբ, ստեղծվեց մի իրավիճակ, երբ բանակի ղեկավարությունն ու Արցախի ղեկավարությունը ՀՀ քաղաքական ղեկավարության առաջ հարց դրեց` րոպե առաջ խնդիրը լուծել` հակառակ դեպքում հետևանքները կլինեն ավելի ծանր։ «Եվ այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այս որոշումը»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0