17:43 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
229 0 0

Ընթանում են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ընդունման նախապատրաստական աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի -Sputnik. Ղարաբաղում տեղակայվող ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը ՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով, վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկայում ընթանում են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ընդունման նախապատրաստական աշխատանքները», - ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինվորական, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ 15-րդ մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ
Դիակների ու գերիների փոխանակման հարցով կողմերը Կարմիր խաչին չեն դիմել
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ռուսաստան, խաղաղապահ, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ