00:03 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
294 0 0

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որևէ կուսակցության չի հարում, եկել է հանրահավաքի, քանի որ լուրջ վտանգ է տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վստահեցնում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը պարունակում է միջազգային իրավունքի դրույթներ, ինչը նշանակում է, որ այն պետք է Ազգային ժողովը վավերացներ։ Զոհրաբյանը նման կարծիք հայտնեց Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ։

Նշենք, որ այնտեղ 17 կուսակցությունները հանրահավաք են անում, իսկ բողոքի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմն ավարտելու մասին հայտարարության տակ ստորագրելն է։ Ոստիկանները բերման են ենթարկում մարդկանց, սակայն Ազատության հրապարակում արդեն հազարավոր մարդիկ են հավաքվել։

«Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերը։ Այդ փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում։ Այդտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին, կան վտանգավոր ձևակերպումներ»,–ասաց Զոհրաբյանը։

Նա որպես օրինակ բերեց այն, որ պայմանագրում նշված է` Արցախը Քելբաջարը վերադարձնում է Ադրբեջանին, ինչն իրավական հիմք է դնում, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի առաջ պահանջ ներկայացնի, քանի որ նշված է` վերադարձնում է Քելբաջարը, այսինքն` զավթել ենք այդ տարածքը։

Փաստաբանների պալատի նախագահը հավելեց նաև, որ այդ փաստաթղթով չի լուծվում Արցախյան հիմնախնդիրը։ Ուստի, Փաշինյանի հրաժարականի հետաձգումն օր օրի իրավիճակն ավելի է դժվարացնում։

Նա ասաց, որ այժմ կա՛մ պետք է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին լսելով հրաժարական տա, կա՛մ էլ ԱԺ–ն անվստահություն հայտնի։ Սակայն հարցն այն է, որ նախ ռազմական դրությունը պետք է վերացվի, ուստի ԱԺ–ն նախ պետք է ռազմական դրությունը չեղարկելու որոշում կայացնի։

Զոհրաբյանը հավելեց, որ որևէ կուսակցության չի հարում և եկել է հանրահավաքի, քանի որ լուրջ վտանգ է տեսնում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Ճանապարհները փակել են, որ մարդիկ չգան հանրահավաքի. Միքայել Մելքումյան
Արման Թաթոյանն այցելել է ոստիկանություն և ԱԱԾ
«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Արա Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ