12:29 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66210

Նա հերքել է սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, թե իբր Միրզոյանը կլինիկական մահ է տարել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներից մեկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյանը։

«Նա գիտակից է, կյանքին ոչինչ չի սպառնում, շարունակում է բուժում ստանալ», - ասաց Աբաջյանը։

Ավելի վաղ սոցցանցերում խոսնակի վիճակի մասին տարատեսակ լուրեր էին շրջանառվում։ Հայտնում էին նաև, թե իբր Միրզոյանը կլինիկական մահ է տարել։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության մասին, ու մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։

Իրավապահները հարուցել են քրեական գործ, կան ձերբակալվածներ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանն այս պահին վիրահատվում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. նրանց թվում նաև հոգևորականներ կան
Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. ԱԺ–ն պետք է արտահերթ նիստ անի
«Էսի Նիկոլի ոճն ա». ԱԺ-ի մոտ ոստիկանների ուղղությամբ ծխարձակող պայթուցիկ նետեցին
թեգերը:
հիվանդանոց, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ