06:41 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)
32610

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս այս պահին ԱԱԾ-ում է ու առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը:

Թե կոնկրետ ինչ քրեական գործի ու ինչ կասկածանքի շրջանակում է ձերբակալվել, Պետրոսյանը չմանրամասնեց:

Նշենք, որ ներկա պահին ԱԱԾ-ում են նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում հայտնեց, որ այս պահին ԱԱԾ-ում է ու առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ:

Օրվա ընթացքում ևս Թաթոյանն ու պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել էին բողոքի ակցիայից բերման ենթարկված քաղաքական գործիչներին ու հանրահավաքի մասնակից քաղաքացիներին:

Հիշեցնենք` հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը, սակայն հանրահավաքը ոչ միայն կայացավ, այլև վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)

Ըստ թեմայի

Ոստիկանները բռնել են ԱԺ–ի մոտ ծխագլան նետած տղամարդուն. տեսանյութ
Փաշինյանի ասած «ցավոտ փոխզիջումը» հենց Շուշիին էր. Վիգեն Հակոբյան 
Որտեղ են ընդդիմության առաջնորդները. ԱԱԾ-ից մինչև խորհրդարան
Քաղաքական ուժերը հասարակության հետ ազնիվ չեն. Փաշինյանի մամուլի քարտուղար
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Էդուարդ Շարմազանով, Հայաստան

Գլխավոր թեմաներ