ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի տնօրենն այսօր ցերեկը սրտի նոպայով տեղափոխվել է Նորքի սրտաբանական կենտրոն, հետազոտություն է անցել և դուրս գրվել։
Նա ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։
Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին