20:14 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
966 0 0

Ավելի վաղ Վանեցյանը հրավիրված էր ԱԱԾ հարցաքննության, որից հետո լրագրողներին հայտնել էր, որ որպես վկա է հարցաքննվել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի փոխանցմամբ` Վանեցյանը կասկածվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ երեկ Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ որպես վկա է հարցաքննվել ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։

Հավելենք` Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը ևս երեկ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Արցախի շուրջ իրավիճակը կարելի էր շտկել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա․ Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
Վանեցյանին ԱԱԾ-ից բաց են թողել, բայց հետո նորից ներս կանչել
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ձերբակալում, «Հայրենիք» կուսակցություն, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ