00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ են հրավիրվել Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը

© Sputnik / Asatur YesayantsИтоги дня. 11.11.2020
Итоги дня. 11.11.2020 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս փաստը, Լիլիթ Գալստյանի խոսքով, որոշ փոփոխություններ է մտցրել իրենց նախապես պլանավորած օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12։00-ին նախանշված 17 ընդդիմադիր կուսակցությունների համատեղ ասուլիսից առաջ ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ են հրավիրել ընդդիմության ևս 3 անդամների։ Տեղեկությունն այսօր ՀՅԴ գրասենյակում կայացած ասուլիսում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Ասուլիսից րոպեներ առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ ներկայացուցիչներ ու ծառայություն հրավիրեցին Արծվիկ Մինասյանին, հանդիպեցին Արսեն Բաբայանին, որը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցությունը։ Այնուհետև «Ազգային օրակարգի» ՔԽ նախագահ Արա Հակոբյանին։ Ինչպես հասկանում եք` քաղաքական բանտարկյալների բույլը մեր հանրապետությունում մեծանում է»,– հայտարարեց Գալստյանը։

Այս փաստը, Լիլիթ Գալստյանի խոսքով, որոշ փոփոխություններ է մտցրել իրենց այսօրվա նախապես պլանավորած օրակարգում։

Հիշեցնենք` նոյեմբերի 12–ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Встреча премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Իսկ հավաքի կազմակերպիչներից` քաղաքական ակտիվիստներ Վահագն Չախալյանն ու Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Итоги дня. 11.11.2020 - Sputnik Արմենիա
Հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է ընդդիմության ձերբակալված առաջնորդների ցանկը

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Լրահոս
0