22:37 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
453 0 0

Դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել կալանքից: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

«Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր ներկայացրած` խափանամն միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Գրավի չափը սահմանվել է 25 մլն դրամ»,–ասաց Մեժլումյանը։ Նա հայտնեց` գրավն արդեն իսկ վճարել են, և Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը 2019–ի դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։ ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց ՌԴ օգնության. Սերժ Սարգսյանի պատասխանը

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

Ըստ թեմայի

Տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությանը տեղյակ չէի. Քոչարյան
«Եղնիկների» զորամասի մասին տարածվող լուրերը սուտ են. ՊԲ
Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու. Զախարովա
թեգերը:
Սերժ Սարգսյան, գրավ, Դատարան, Նարեկ Սարգսյան

Գլխավոր թեմաներ