14:44 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9510

Երեկ ուշ գիշեր դատարանը Ծառուկյանին, Վանեցյանին և մյուս ձերբակալվածներին ազատ էր արձակել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է: Տեղեկությունն Ազատության հրապարակում մեկնարկած 17 կուսակցությունների հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանն այժմ մեզ հետ հրապարակում չէ, քանի որ ժամը 16: 00-ին կանչվել է Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության։ Մեր երկրում հիմա բոլոր հրամանները իջեցվում են մեկ կետից, ամեն ինչ տեղի է ունենում մեկ մարդու հրահանգով», - ասաց Տոնոյանը։

«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս կանչվել է ՀՔԾ`հարցաքննության։

Նշենք, որ երեկ գիշեր դատարանը Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակեց։

Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով (Չարտոնված հանրահավաքի կազմակերպում և մասնակցություն) ։ Հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամի (մոտ 500-600 դոլար) տուգանք կամ 15 օրից մինչև  2 ամիս ժամկետով կալանք:

Արթուր Վանեցյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով(Չարտոնված հանրահավաքի կազմակերպում և մասնակցություն) և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը)։

Իշխան Սաղաթելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով(Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը):

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։

Ըստ թեմայի

Իմ տղայի հրանոթը մինչև վերջին պահը կրակել է. Անդրանիկ Քոչարյանը` Շուշին հանձնելու մասին
Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կվիրահատվի
թեգերը:
հանրահավաք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ