14:51 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1115)
27001

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության համար առաջնային խնդիր է, որպեսզի արցախցիներն աջակցություն ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում արցախցիների՝ Արցախ վերադառնալու գործընթացին։ Կառավարությունում ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախի ենթակառուցվածքների վերականգնման հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ:

«Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Այս առումով նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին արցախցիների աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրավված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը:

Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1115)

Ըստ թեմայի

Արցախի ԱԳ նախարարն ուղերձով դիմել է արցախցի դիվանագետներին
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում
Արցախի նախագահն ընդունել է Հայկ Մարությանին. ի՞նչ են պայմանավորվել նրանք
թեգերը:
Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ