13:25 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Լուսինե Մկրտչյանը հորդորում է չշահարկել հրաժարականի վերաբերյալ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են։

«ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով»,- գրել է խոսնակը։

Նա առողջություն է մաղթել Փաշայանին և հորդորել որևէ կերպ չշահարկել ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումը։

թեգերը:
դիմում, Հրաժարական, Միքայել Փաշայան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)

Գլխավոր թեմաներ