17:47 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
482 0 0

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան և եղել են նորմալ հարաբերություններ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղի հարցում ՌԴ–ի ունեցած դիրքորոշումը վերջին չորս ու կես տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն, վստահաբար, չի կրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ՌԴ դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին չորս ու կես տարի առաջ էր։ Այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես, ռուս խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշումների մասին»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան և եղել են նորմալ հարաբերություններ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան

Ըստ թեմայի

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի
Պետք է ունենանք նոր տիպի բանակ. Փաշինյանն ուզում է մեծացնել կանանց ներգրավվածությունը
Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան
թեգերը:
Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ