01:04 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
118211

Հրամանատարի պաշտպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանյալի դեմ հարուցված քրգործը զավեշտալի է։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ստացած Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ իշխանության յուրացման նախապատրաստման և Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Քանի դեռ կասկածանքի շուրջ է գործը, որևէ կերպ դրան լուրջ վերաբերվել չեմ ուզում։ Զավեշտալի քրեական գործ է, և այս ժամանակներում նման քրգործն ինձ համար շատ անհասկանալի է։ Իրավական որևէ հիմք չկա ձերբակալման համար, ինչի համար էլ բողոքարկել ենք»,–ասաց Վարդևանյանը։

Նա հայտնեց նաև, որ Մինասյանը պատերազմի առաջին իսկ օրից իր երկու տղաների հետ մեկնել է Արցախ։ Ավելին, նրա տղաներից մեկը 3 շաբաթ Ֆիզուլիում շրջափակման մեջ է գտնվել։ Վարդևանյանի խոսքով` նրանք մեկնել են առաջնագիծ` առանց որևէ մեկի կողմից կանչվելու. այդպես է եղել նաև Արցախյան առաջին պատերազմի, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Վարդևանյանը տեղեկացրեց նաև, որ Մինասյանի ձերբակալման` ոչ իրավաչափ լինելու բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 12։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։

Ըստ թեմայի

Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել
«Անընդհատ քննում են». Ծառուկյանին նորից ԱԱԾ են կանչել
Ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ
թեգերը:
Ձերբակալում, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ