01:34 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7201

Նրա խոսքով` քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափության հետ զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ դատարանում այսօր քննվում էր Մինասյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։

Այս ընթացքում դատարանի տարածքում են հավաքվել հարյուրավոր մարդիկ` ի աջակցություն  Մինասյանի։

Վարդևանյանն ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նրա խոսքով` քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափության հետ զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, որը նրանց չհաջողվեց։

«Դա չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում, հակառակ պարագայում դա լինելու էր։ Կարծես թե քննիչները տեղյակ չէին Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին։ Եթե ձերբակալման քննությունն արդեն իսկ սկիզբ առել է, ապա այն չի կարող դառնալ կալանավորման հետ քննվող հարց»,- նշեց պաշտպանը։

Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ

Անդրադառնալով հարուցված քրեական գործի մասին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութին՝ Վարդևանյանն ասաց, որ այդքան շահարկվող հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 14։30-ին։

«Նոյեմբերի 9-ին 305-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի արարք նախապատրաստողը նոյեմբերի 10-ին մասնակցում է հանրահավաքի, նոյեմբերի 11-ին մասնակցում է հանրահավաքի, նոյեմբերի 13-ին լինում է իր գյուղում՝ իր ընկերների հետ»,–ասաց Վարդևանյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և  35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

թեգերը:
Ազատամարտիկ, Դատարան, Արամ Վարդևանյան, Ձերբակալություն, կալանք, Աշոտ Մինասյան

Գլխավոր թեմաներ