12:19 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
172 0 0

ԱԱԾ նախկին տնօրենի ձերբակալության իրավաչափության միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել։ Պաշտպանական կողմը սպասում է դատարանի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի վերաբերյալ նոր միջնորդություն, այս անգամ` կալանավորելու։ Տեղեկությունը դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանն արդեն իսկ սկսել է ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այդ միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին»,– ասաց փաստաբանը։

Նշենք, որ Վանեցյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդության մասին որոշումը դատարանը դեռ չի հրապարակել։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Լուսինե Սահակյանը չբացառեց, որ որոշումը կհրապարակվի ուշ երեկոյան կամ գիշերը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան

Այսօր օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ  4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Ըստ թեմայի

Ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
Դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
թեգերը:
կալանք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ