19:41 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)
328 0 0

ԱԳՆ–ն խոստանում է գործնական քայլեր ձեռնարկել բարբարոսության հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Կրակի դադարեցման հայտարարության ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է դառնում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող և ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը վերաբերում է ադրբեջանական մեդիայում տարածված Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններին ու լուսանկարներին: Դրանց շարքում, ըստ ԱԳՆ–ի, հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:

«Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և  պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Խստագույնս դատապարտելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այդ բարբարոսությունը՝ արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով:

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

Նախարարությունը, արձանագրելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ կատարվածը, բարձրաձայնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է՝ միաժամանակ պահանջելով ՅՈւՆԵՍԿՕ-ից և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպություններից հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (515)

Ըստ թեմայի

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել
Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհից անհետացել են 4 քաղաքացիներ
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի

Գլխավոր թեմաներ