23:59 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին կրկին հրավիրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Ազգային ժողով, որտեղ ժամը 16։00-ին նախատեսված նիստի օրակարգում ընդգրկված է նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Facebook-ի իր էջում հրապարակել է ԱԺ–ից ստացված գրությունը։

«Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։ Եվ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»,– գրել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Ծառուկյանին ԱԱԾ–ին էին տարել և ձերբակալել ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու կասկածանքով։ Նոյեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին ազատ արձակեց` ձերբակալումը ոչ իրավաչափ համարելով։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։ Հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ միացան ցուցարարներին

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Ըստ թեմայի

Ստացվում է` Ծառուկյանը գտնվել է ԱԱԾ–ում և այդ ժամանակ հանցանք կատարել. պաշտպանը զարմացած է
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին
«Անընդհատ քննում են». Ծառուկյանին նորից ԱԱԾ են կանչել
թեգերը:
Պատգամավոր, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ