00:29 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Աշոտ Մինասյանին նրա պաշտպանն ու համակիրները քիչ անց կդիմավորեն ԱԱԾ–ի ձերբակալվածների պահման վայրի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը (Աշոտ երկաթը) քիչ հետո ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում էր Մինասյանի կալանավորելու միջնորդությունը։

«Մինասյանի անազատության ժամկետը լրանում է այսօր` ժամը 19։10-ին։ Այսինքն` քիչ անց կգնանք ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր և նրան կդիմավորենք»,–ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությանը, ապա գործով դատախազների կողմից բացարկ է ներկայացվել դատավորին, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Բացարկի վերաբերյալ որոշումը կհայտնեն վաղը` ժամը 11-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Վանեցյանին ազատ են արձակել, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալության որոշումը։ Բայց Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան
Այս քրեական գործն ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի վախերը. Շարմազանով
Վահրամ Բաղդասարյանն ազատության մեջ է. դատարանը որոշում կայացրեց
թեգերը:
բացարկ, Դատարան, Աշոտ Մինասյան

Գլխավոր թեմաներ