18:45 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Նախարարը շեշտել է, որ մենք ունենք շատ լավ երկիր ու ժողովուրդ, ուստի կառույցում յուրաքանչյուրը պետք է ուժերի լարումով աշխատի հանուն բոլորի։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նախարարության անձնակազմին։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպումից լուսանկարներ և արտգործնախարարի հրաժեշտի խոսքն իր թիմին։ Նախարարն առաջնահերթ ու խստորեն հորդորել է պահպանել հայկական պետական այս կառույցը։

«Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով կատարել իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում»,- ասել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հպարտ է իր թիմի յուրաքանչյուր անդամով և շարունակելու է յուրաքանչյուրից լավագույն արդյունք սպասել։

«Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով»,- պատվիրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին։ Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ արտգործնախարարությունն իր համար շատ հարազատ տեղ է, և այդ զգացումը միշտ էլ լինելու։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

Վարչապետն ասել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:

Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Ըստ թեմայի

Պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել. Միքայել Մելքումյան
Թուրք-ադրբեջանական դրոշներով էստակադա չի լինելու. Ռուբինյանը պատասխանեց Մարուքյանին
Էդմոն Մարուքյանն առաջարկում է այսօր երեկոյան երկու արտահերթ նիստ գումարել
թեգերը:
Հրաժարական, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ