22:23 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37210

Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախից Մեղրի տեղափոխված ընտանիքների համար համայնքը մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ծրագիր է իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Մեղրիում Արցախից երկու տասնյակ ընտանիքների բնակեցման ու նրանց համար աշխատատեղերի ապահովման գործընթաց է սկսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։  

Այժմ Մեղրիում ավելի քան քառասուն արցախցի կին ու երեխա ժամանակավոր բնակություն են հաստատել, նրանք Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով։ Ավելի քան երկու տասնյակ ընտանիքի համար Մեղրիում հաստատվել է ծրագիր, այն իրագործվելու է մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ։

«Այժմ մենք այդ ծրագրի շրջանակում հիվանդանոցի շենքը կձևափոխենք բնակարանների ու այնտեղ կբնակեցնենք իրենց տները կորցրած արցախցիներին։ Նրանք ուժեղ են, շատ ենք ուզում, որ առնվազն քսան ընտանիք հիմնավորվեն Մեղրիում։ Մենք կարող ենք ընդունել նրանց, աշխատանքով ապահովել, դրա հետ կապված խնդիրներ չունենք», - նշեց համայնքի ղեկավարը։

Զաքարյանը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է Կովսականի (Զանգիլան) ազատագրմանը, դիրքեր է դրել Ջրականում (Ջաբրայիլ), ու հիմա նրա համար հայկական կողմի պարտությունն ու տարածք հանձնելը կրկնակի ցավ է։ Միաժամանակ Զաքարյանը հավելում է՝ որքան էլ հիմա ցավալի լինի, հայ ժողովուրդը պետք է ճիշտ կողմնորոշվի, ուղիղ նայի ճշմարտության երեսին ու ներկայիս իրավիճակն օգտագործի ավելի ուժեղ դառնալու համար։ Նա բերում է Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակը։

Թուրք-ադրբեջանական դրոշներով էստակադա չի լինելու. Ռուբինյանը պատասխանեց Մարուքյանին

«Այս պարտությունը 26 տարվա անգործության հետևանք է, երեք միլիոն հայից յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար։ Յուրաքանչյուրս մեղքի մեր չափաբաժինն ունի՝ ամեն մեկն իր մասով։ Մենք 1994 թվականից քնում էիք հաղթանակի դափնիների վրա։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց տեսել եմ ու գիտեմ, որ մեր բանակն ու հասարակությունը ռեստարտի կարիք ունեն։ Մարտի դաշտը պոեզիայի տեղ չէ, հիմա մենք դա շատ լավ գիտենք», - ասաց նա։

Նշենք՝ Մխիթար Զաքարյանը մասնակցել է ղարաբաղյան բոլոր պատերազմներին։ Հոկտեմբերի 7–ին վիրավորվել է հակառակորդի հրետանային կրակի հետևանքով։

Ըստ թեմայի

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով
«Մեզ լավ են ընդունել, բայց մենք մեր տունն ենք կարոտել». պատմում են Արցախ վերադարձած կանայք
թեգերը:
Պարտություն, Պատերազմ, Արցախ, Մեղրի

Գլխավոր թեմաներ