13:42 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12610

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ ասված է, որ կողմերը պետք է ժամ առաջ վերականգնեն խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ–ն 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։

«Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ Միացյալ Նահանգները 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպության և հասարակական կազմակերպության այլ գործընկերների գործողություններին աջակցելու համար՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու նպատակով: Այս ֆինանսավորումը 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ ընդհանուր մարդասիրական օգնությունը հասցնում է ավելի քան 10 մլն դոլարի», – նշված է հայտարարությունում։

ԱՄՆ օգնության շնորհիվ հակամարտությունից տուժած անձինք կապահովվեն սննդամթերքով, բժշկական պարագաներով, բնակարաններով։ ԱՄՆ–ն կոչ է անում այլ երկրների կառավարություններին միանալ այդ ջանքերին և օգնություն տրամադրել ԼՂ հակամարտությունից տուժածներին։

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ ասված է, որ կողմերը պետք է ժամ առաջ վերականգնեն խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով հասնելու համար։ Մենք կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները նախկինի պես ամբողջությամբ ներգրավված է այդ ջանքերում», – ասված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը` ցավակցելով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Ըստ թեմայի

Ղարաբաղը հարվածի տակ է եղել նաև Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով. Պուտին
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
Թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում սադրանք է, ու Էրդողանը դա հասկանում էր. Պուտին
թեգերը:
ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ