14:52 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Առողջապահության նախարարի խոսքով` նոր վերականգնողական կենտրոնում առնվազն 250 մահճակալ պետք է լինի։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների ապաքինման և վերականգնման համար նոր բժշկական կենտրոն է անհրաժեշտ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեզ պետք է լրացուցիչ, բավականին խոշոր վերականգնողական կենտրոն ձևավորել` 250 մահճակալով»,–ասաց նախարարը:

Դա, ըստ նախարարի, պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին թույլ կտա հնարավորինս շուտ վերադառնալ լիարժեք կյանքի: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք կերպով օգտագործել նախարարության բոլոր ռեսուրսներն ու միջոցները, որոնց մի մասն արդիականացման կարիք ունի:

«Մենք պետք է մասնագետների վերապատրաստում և մի շարք շենքերի մոդեռնիզացում իրականացնենք»,- բացատրեց Թորոսյանը:

Տվյալ ռեսուրսները, առողջապահության նախարարի խոսքով, պետք է պահվեն մշտական պատրաստության վիճակում, իսկ դա լրացուցիչ ֆինանսավորում կպահանջի:

Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հզորությունների մշտական աջակցությունը պետական բյուջեի վրա կարող է հավելյալ ծախս լինել 2-2.5 մլրդ դրամի չափով։ Այդ հաշվարկները դեռ վերջնական չեն, հետևաբար ներառված չեն բյուջեի նախագծի մեջ։

«Այս հաշվարկները կատարվում են այն հիմքով, որ լուրջ վնասվածքով յուրաքանչյուր զինծառայող  պետք է տարեկան երկու անգամ ստացիոնար վերականգնողական  կուրս անցնի։ Այդ հաշվարկները դեռ վերջնական չեն և դեռ չեն ընդգրկվել պետբյուջեի նախագծում»,–ասաց Թորոսյանը։

ՀՀ նախագահի հրամանագրով Ռուսաստանի ԶՈւ 3 զինծառայողներ պարգևատրվել են

Առողջապահության նախարարությունը ֆինանսավորման  համար արդեն դիմել է սփյուռքի հայրենակիցներին և միջազգային մարդասիրական կազմակերպություններին։

Այժմ բոլոր տուժած զինվորականների և քաղաքացիական անձանց համար ժամանակակից պրոթեզների անհրաժեշտություն կարիքն է գնահատվում։

Ըստ թեմայի

Անհայտ կորածների թիվը կրճատվում է. Տոնոյան
Ստեղծված իրավիճակում պարտադրված որոշում էր. Դավթյանը` եռակողմ հայտարարության մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը
թեգերը:
Վերականգնողական կենտրոն, հիվանդանոց, զինծառայող, Վիրավոր, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ