02:32 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)
101720

Նախկին նախարարը վստահում է հայ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստությանը, որ մենք միասին կբարձրանանք, կվերականգնենք և կշարունակենք ապրել հպարտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳ պաշտոնաթող նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին անգամ հրապարակային գրառում է արել` անդրադառնալով Հայաստսանի ներկա իրավիճակին ու տարածաշրջանային իրադարձություններին։

«Լարված ժամանակներ են Հայաստանի համար։ Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում, դիկտատորներն ու բարբարոսներն աղմուկ են բարձրացնում»,– գրում է Մնացականյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

«Բայց ես չեմ կասկածում իմ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստությանը։ Միասին մենք կբարձրանանք, կվերականգնենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ ։ Աստված օրհնի Հայաստանը։ Արցախն ամուր է» ,–գրում է նախկին ԱԳ նախարարը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

Վարչապետն ասել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:

Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց. ՀՀ արտգործնախարարը կլինի Արա Այվազյանը
թեգերը:
Արցախ, Հայաստան, գրառում, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ