18:04 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ծառայողներին հայտնել է, թե ԱԱԾ–ի դեպքում որն էր իր ամենամեծ խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել է ԱԱԾ ու ծառայության ղեկավար կազմին ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին։

«Մեզ համար ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: ԱԱԾ-ի դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` սա խնդիր է, որը դեռ չենք լուծել և պետք է լուծենք: ԱԱԾ–ի անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, հասկանան, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ։ Սակայն վարչապետը չի կարծում, որ հիմա այդպիսի իրավիճակ ունենք:

Փաշինյանը հավելել է, որ մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով:

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ծառայության աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար:

ԱԱԾ-ի նորանշանակ տնօրենը սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց

Իր հերթին, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ–ում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Ցանկացած պաշտոնյա` անկախ իր պատկանելիությունից, անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին»,- ասել է Աբազյանը։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը մեկնաբանել է իր ազատման փաստը

Հիշեցնենք, որ Աբազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։
Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Ըստ թեմայի

Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է. գնդապետ Պոլյուխովիչ
ԱԺ-ն ընդունեց Վրաստանի հետ վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող համաձայնագիրը
Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ
թեգերը:
Արգիշտի Քյարամյան, Տնօրեն, Արմեն Աբազյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ