14:30 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
285 0 0

Երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը կկայանա ներկայացված գրավոր առաջարկները հանձնաժողովում քննարկելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գերության մեջ հայտնված զինծառայողները կշարունակեն աշխատավարձ ստանալ ու պահպանել իրենց զինվորական պաշտոնները: Նման օրենսդրական առաջարկով է հանդես եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի` զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- նախագիծն ԱԺ-ին ներկայացնելիս ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով` այդ օրենսդրական բացի հետևանքով գերեվարված զինծառայողների ընտանիքները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ինչը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը:

Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն էլ նշեց, որ քննարկվող օրենսդրական նախագիծն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2020թ. հունվարի 1-ից հետո գերեվարված բոլոր այն զինվորականներին, որոնք գերի են ընկել ռազմական գործողությունների հետևանքով, և այդ փաստը կասկածի տակ չի առնվում: Հակառակ դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ պարզելու, թե իրականում ինչ հանգամանքներում է զինվորականը հայտնվել հակառակորդի տարածքում:

Քննարկման արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 71 «կողմ» ձայներով միաձայն ընդունվեց առաջարկված նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը նախատեսված է 3 ժամ անց՝ հանձնաժողովում առաջին ընթերցումից հետո ներկայացված գրավոր առաջարկների քննարկումից հետո:

Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում. Նիկոլ Փաշինյան

 

Ըստ թեմայի

Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով
Ղարաբաղյան հակամարտության կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել․ ԿԽՄԿ նախագահ
թեգերը:
ԱԺ, Զինվոր, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ