08:06 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
152 0 0

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն պահեստների հասցեները, որտեղ պետք է հանձնել ռազմական նշանակության ապրանքները, ավտոմոբիլային և այլ տեխնիկան։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով պահեստներ վերադարձնել արցախյան պատերազմի ընթացքում բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան։

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:

«Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների և անհատների ցուցաբերած աջակցությունը և կարևորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հրապարակել է նաև պահեստների հասցեները.

ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ,

ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան,

կապի միջոցներ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 54,

իրային ապրանքներ՝ ք. Երևան, Արցախի 61:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։  Նոյեմբերի 17-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1586 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Ըստ թեմայի

Զինվորականների դեմ հարուցված քրգործերի շրջանակներում կան կալանավորվածներ. ՊՆ
Քոչարյանը պետք է ներողություն խնդրի զինվորականներից. ՊՆ
Անդրանիկ Քոչարյանի հարցով ՊՆ–ն պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ