22:18 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
610 0 0

Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը կարծում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել։ Հակոբյանի ասածը հերքելու համար խոսնակը տեղադրել է վարչապետի պաշտոնական կայքի 2 հղում, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցներ: Դրանք տարածվել են նաև ԶԼՄ-ներում:

«Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն ու գնահատականի արժանանան»,–գրել է նա:

Մանե Գևորգյանը նշել է, որ լիազորված է տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:

Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը

Տեղեկացվում է, որ այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում:

Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում:

Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը

Նշենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ էր արել կապված Արցախյան վերջին պատերազմի հետ։

Ըստ թեմայի

«Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը». Մովսես Հակոբյանը` մարդկանց շփոթության մասին
«Կփորձենք շտկել, եթե ոչ` կբողոքարկենք». Հակոբյանը` իր ազատման հրամանի անճշտության մասին
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը
թեգերը:
Արցախյան պատերազմ, Մովսես Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ)

Գլխավոր թեմաներ