18:02 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Դատական նիստը, որի ժամանակ հրամանատար Աշոտ Երկաթին ազատ արձակելու որոշում է կայացվել, բավական երկար է տևել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) կալանավորման միջնորդությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրեցիք ԱԱԾ, դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը: Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց», - գրել է Վարդևանյանը։

Նա հայտնել է, որ նման որոշում է կայացրել դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. պաշտպան

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Վանեցյանին ազատ են արձակել, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալության որոշումը։ Բայց Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ըստ թեմայի

Մովսես Հակոբյանի ասուլիսի նյութերն ուղարկվել են ՀՔԾ. նրա ասածները կստուգվեն
Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» խմբակցությունը Աննա Հակոբյանի հետ չի հանդիպել. պատգամավոր
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կալանք, Ձերբակալում, Արամ Վարդևանյան, Դատավոր, Դատարան, Աշոտ Մինասյան

Գլխավոր թեմաներ