22:09 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
142 0 0

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների զրուցի ժամանակ ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Լավրովը շնորհավորել է Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձել են Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար է նշանակվել ԱԳ փոխնախարար Արա Այվազյանը։ Մինչ այդ` նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։

Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Ըստ թեմայի

ՌԴ–ն չի խախտել ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները. Լավրովը` ղարաբաղյան համաձայնության մասին
Ռուսաստանը ղարաբաղյան հայտարարությամբ չի փորձել քաղաքական միավորներ վաստակել. ՌԴ ԱԳՆ
«Չեմ կարծում, որ հարցը լուծվել է առանց ԱՄՆ–ի մասնակցության». Լավրով
թեգերը:
հեռախոսազրույց, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Նախարար, Արա Այվազյան, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ