23:50 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Կողմերը քննարկել են Արցախը։ Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին Ֆան Յունին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳն կայքը։

Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Դեսպան Յունը նախարար Այվազյանին փոխանցել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նրա` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են Արցախի հարցը։ Այվազյանը դեսպանին տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:

Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նշենք, որ Արա Այվազյանը արտաքին գործերի նախարար է նշանակվել նոյեմբերի 18-ին` փոխարինելով ԼՂ եռակողմ հայտարարությունից հետո աշխատանքից հեռացած նախարար Զոհրաբ Մնացականյանին։

Ըստ թեմայի

Փաշինյանը ներկայացրել է նորանաշանակ նախարարին. վերջինս խոսել է ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց. ՀՀ արտգործնախարարը կլինի Արա Այվազյանը
թեգերը:
Դեսպան, Չինաստան, Նախարար, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ