23:20 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի, հարուցված քրեական գործերի, դրանց շրջանակներում դատարանների որոշումների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Արցախյան պատերազմի արդյունքում էականորեն ավելացել են ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը:

Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` վկայակոչելով արդեն բացահայտված հանցավոր դեպքերն ու այդ հիմքով հարուցված քրեական գործերը:

«Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում»,– նշում է դատախազությունը` ընդգծելով, որ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը, դրանց ընթացքում արվող հայտարարություններում դրսևորվող ագրեսիան ու ատելության խոսքը լուրջ նախադրյալներ են ստեղծել ապակայունացման համար:

Նման իրավիճակում, ըստ դատախազության, իրավապահ մարմինները վճռական են հատկապես նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներին արագ արձագանքելու, կանխարգելելու ու արդյունավետ քննություն անցկացնելու հարցում։

Դատախազությունը հայտնում է, որ վերոնշյալ բնույթի գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով:

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Դատախազությունը նշում է, որ «այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումները» բողոքարկվում են վերադաս դատարաններում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում։

Զինվորականների դեմ հարուցված քրգործերի շրջանակներում կան կալանավորվածներ. ՊՆ

Դատախազությունը քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ է անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության:  Իսկ ՀՀ քաղաքացիներից ակնկալում է  ողջախոհ և օրինապահ վարքագիծ։

Ըստ թեմայի

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները
Փաշինյանը Միրզոյանին ազատել է պաշտոնից
Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը Այվազյանը քննարկել է լիտվացի գործընկերոջ հետ
թեգերը:
Հայաստան, բողոք, Դատարան, Դատավոր, ՀՀ դատախազություն

Գլխավոր թեմաներ