21:21 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
304 0 0

ՀՀ ՊՆ նախկին նախարարը նշում է, որ այս պահին պաշտոնավարման դադարեցումը կրկնակի դժվար է իր համար, քանի որ սովորություն չունի հեշտ ճանապարհով խուսափելու բարդ իրադրությունից։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ժողովրդին իր ծառայությունն ավարտված չի համարում։ Այդ մասին նա ընդգծել է հրաժեշտի իր ուղերձում, որը հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նա կարծում է, որ բոլոր այն գաղափարները, որոնք կյանքի են կոչվել իր պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերների ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում են մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում:

Նա շեշտում է՝ իր գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը:

«Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը»,- նշված է ՊՆ նախկին նախարարի ուղերձում։

Տոնոյանը հավաստիացնում է, որ իր ղեկավարած նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով։ Ընդգծում է՝ միշտ արվել է ավելին, քան անգամ պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հենց այդ մարդկանց, որոնց հետ, իր խոսքով, հաճախ 24-ժամյա աշխատանքային օրեր են անցկացրել: Այս թիմը նա «ֆանատիկ է» անվանում և մեծ պատիվ համարում, որ հնարավորություն է ունեցել երկար տարիներ լինել այդ թիմի մի մասնիկը։

«Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է և հզորանալու է ավելի։ Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով` խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված»,- նշել է Տոնոյանը։

Նա հավելել է, որ հենց այս նույն սկզբունքով է առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը լիցքաթափման կարիք ունի և ցանկանում է, որ իր հեռանալն ընկալվի հենց այդ տրամաբանության մեջ:

Փաշինյանը Միրզոյանին ազատել է պաշտոնից

«Խոնարհվում եմ մեր զոհված ընկերների հիշատակի ու նրանց հարազատների առաջ և կուզեի ներողություն խնդրել նաև այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել։ Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում»,- եզրափակել է իր ուղերձը ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն 3 նոր նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել։

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ինչպես արդեն հայտնել էինք, փոխարինել է ՀՀ վարչապետի խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել ՀՀ վարչապետի մեկ այլ խորհրդական` Մեսրոպ Առաքելյանը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Զարուհի Բաթոյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

«Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»․ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների հետ
Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. «Առավոտ»
Պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել
թեգերը:
Հրաժարական, պաշտոնանկություն, Նախարար, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ