11:24 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինները տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստին մասնակցում էին խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակություններ:

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նիստի ընթացքում բանախոսներն անդրադարձել են խորհրդի 15-ամյա գործունեությանը: Ներկայացվել է ՀԱՊԿ անդամ երկրներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ու օպերատիվ իրավիճակը:

«Արա Ֆիդանյանն իր խոսքում նշեց, որ այս համատեքստում առանձնակի ուշադրության են արժանի ՀԱՊԿ անդամ-պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Կանալ» հակաթմրանյութային գործողության շրջանակներում անցկացվող միջազգային օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության պետի տեղակալը վստահեցրել է, որ մեր երկիրը պատրաստակամ է հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրային միջոցառումների իրականացմանը։ Տեսակոնֆերանսի ընթացքում իրավապահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

Ըստ թեմայի

ԱՄՆ-ից փոստով ու տաքսիով` մինչև տուն. ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի առաքման ուղին
Մեքսիկայից Հայաստան հասած առաքանիում թմրամիջոցի 1000 բլոտտեր է հայտնաբերվել
Առաքանիում թմրամիջոց է եղել. ընտանիքի անդամներին բերման են ենթարկել, ամուսնուն` ձերբակալել
թեգերը:
Ոստիկանություն, տեսանյութ, թմրամիջոցներ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ