14:35 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71110

ՌԴ պաշտպանության նախարարը Երևան է եկել միջգերատեսչական պատվիրակության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր կեսօրին Երևան կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ արդեն Երևանում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա Երևան է ժամանել միջգերատեսչական պատվիրակության կազմում:

Սպասվում է նաև, որ ՀՀ կժամանեն ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը և այլ պաշտոնյաներ։

ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այս պահին Շոյգուն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ Երևան է գալիս նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը, մի շարք հանդիպումներ են նախատեսված։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

թեգերը:
Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ