00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն». ինչ են քննարկել Շոյգուն ու Փաշինյանը

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanПремьер-министр Армении Никол Пашинян встретился с министром обороны России Сергеем Шойгу (21 ноября 2020). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с министром обороны России Сергеем Шойгу (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է` Հայաստան են եկել մեծ ծրագրով և հույս ունեն իրագործել այն: Շոյգուն նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանն այսօր ընդունել է Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Շոյգուն նշել է, որ Հայաստան են եկել լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով:

«Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար»,–ասել է Շոյգուն։

Նա հավելել է նաև, որ կքննարկեն նաև բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են երկու երկրների համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ:

Министр иностранных дел России Сергей Лавров на совместной пресс-конференции с армянским коллегой (11 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Նա հայտնել է, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրվել է ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտվել է 2 օր առաջ։ Շոյգուն հիշեցրել է, որ այս օրերի ընթացքում տեղակայվել են գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում են Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում են տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են։  ՀՀ վարչապետը, դիմելով Շոյգուին, ասել է, որ նրա այցը շատ կարևոր է։

«Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար: Հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այժմ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է. այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Փաշինյանը վստահ է` առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի կապերը կշարունակեն խորանալ, փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական:

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Լրահոս
0