21:02 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7910

Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողությունների պայմաններում փոխգործակցության հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում։

Նշենք, որ այսօր ՌԴ միջգերատեսչական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Պատվիրակության կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։

Ըստ թեմայի

Պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ է. Փաշինյանը` Շոյգուին
Թաթոյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. ՄԻՊ–ը խոսել է ադրբեջանական դաժանությունների մասին
ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունն է մեկնել Ղարաբաղ. նրանք մարդասիրական բեռ են տանում
թեգերը:
Անդրանիկ Փիլոյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ