14:55 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
591 0 0

Ռուսաստանի ԱԳ ղեկավարն օդանավակայանում ճեպազրույց է տվել` ամփոփելով Երևան կատարած այցի արդյունքները։ Նա հայտնել է ՀՀ իշխանության դիրքորոշումը և քննարկված հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին պատմել է, թե ինչ է քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ Երևանում կայացած հանդիպումների ժամանակ:

Նրա խոսքով` ուշադրություն է դարձվել հատկապես այն հարցերին, որոնք առնչվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունում, մասնավորապես խաղաղապահների գործողության իրականացմանը` ի աջակցություն քաղաքացիական բնակչությանը։

«Բոլորն էլ ընդունել են, որ բավական սուր իրավիճակի կարգավորման համար այս հայտարարությունն այլընտրանք չի ունեցել: Միաձայն ընդգծել ենք, որ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը երկրի ներսում և արտասահմանում անընդունելի են։ Հաստատել ենք մեր վճռականությունը ՝ ամեն ինչ անելու, որպեսզի հայտարարությունը շարունակի գործել»,–ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի խոսքով` ՀՀ նախագահն ու վարչապետն էլ իրենց հերթին ընդգծել են, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր: Նրա խոսքով` Երևանը հավատարիմ է պայմանավորվածության հետագա կատարման հարցում ևս։

Նա նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ–ում ռուս խաղաղապահների աշխատանքը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման առնչությամբ հրամանագիրը։

Բացի այդ, ըստ Լավրովի, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման պատրաստակամությունը։

Նշենք, որ այսօր Հայաստան էր եկել ՌԴ կառավարական պատվիրակությունը, որի կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կային։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1637 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը
Ռազմավարական բնույթի հարցերի լուծման կգնանք. մանրամասներ` Փաշինյան–Լավրով հանդիպումից
«Մենք այստեղ ենք Պուտինի որոշմամբ». Լավրովը Փաշինյանին է ներկայացրել իրենց մոտեցումները
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ