21:28 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
166 0 0

Իլ-76-ով ռազմական ինժեներներ են եկել, տեղափոխվել է նաև բուլդոզեր ու մեծ բեռների տեղափոխման համար նախատեսված մեքենա։ Այդ ամենը հասցվելու է խաղաղապահ գործողության իրականացման գոտի՝ դիտորդական կետերը վերազինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՌՕՈւ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը Երևան է բերել ռազմական ինժեներներ, տեխնիկա ու սարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76-ը մեկնել է Չկալովի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի ինժեներային զորքերի զինծառայողներին խաղաղապահ գործողության իրականացման գոտի հասցնելու նպատակով։ Այդ ինքնաթիռով Արցախ է հասցվելու նաև ինժեներական տեխնիկա ու սարքավորում՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու ենթակառուցվածքները մաքրելու գործում օգնություն ցուցաբերելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է Իլ-76-ում ռազմական ինժեներներ էին, տեղափոխվել է նաև բուլդոզեր ու մեծ բեռների տեղափոխման համար նախատեսված մեքենա։ Այդ ամենը հասցվել է խաղաղապահ գործողության իրականացման գոտի՝ դիտորդական կետերը վերազինելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
թեգերը:
Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ